Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու համար Թուրքիան «հարձակվել» է Մակրոնի վրա

    Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու համար Թուրքիան «հարձակվել» է Մակրոնի վրա

    Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու համար Թուրքիան «հարձակվել» է Մակրոնի վրա
    Փետրվար 6, 2019 14:44 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու առնչությամբ:

    «Մենք վճռականորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու առնչությամբ: Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական կեղծիք են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքերից զուրկ են»,- նշված  է Իբրահիմ Քալընի հայտարարության մեջ:

    Էրդողանի  մամուլի  քարտուղարը նաև  հավելել  է, որ Թուրքիայի համար անընդունելի  է Մակրոնի ձգտումը՝ «քաղաքական իրադարձությունը վերածել պատմական գործիքի»՝ Ֆրանսիայում ներքին խնդիրները  լուծելու համար:

     


    Նման թեմաներ

    scroll to top