Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայոց ցեղասպանության ճանաչման կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. ԱԺ փոխնախագահ

    Հայոց ցեղասպանության ճանաչման կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. ԱԺ փոխնախագահ

    Հայոց ցեղասպանության ճանաչման կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. ԱԺ փոխնախագահ
    Ապրիլ 24, 2019 11:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ամենաճիշտ և կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

    Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքականությանն անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց, որ այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր:

    «Ի սկզբանե ես չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել: Ըստ իս ֆուտբոլային դիվանագիտությունն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

    Նա  ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել: Այս հարցում մենք նախապայմանների լեզվով երբեք չենք խոսել»,- հայտարարեց նա:


    Նման թեմաներ

    scroll to top