Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Բլոգ » Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
    Սեպտեմբեր 14, 2018 16:26 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացան նոր տնօրենի ընտրությունները: Մրցույթին մասնակցելու համար դիմում էի ներկայացրել նաև ես՝ տնօրենի պաշտոնում կարճաժամկետ վերականգնվելը դիտելով որպես միակ հնարավորություն, առանց դատական քաշքշուկների ու բախումների, օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար:

    Երևան Տոնավաճառ

    Քվեարկության արդյունքում ստացա երկու ձայն, իսկ իմ նախկին դասախոս, պրոֆեսոր Հարություն Մարությանը՝ տասնմեկ: Ու թեև նման պատկերը կրկին չօգնեց ինձ օրինական կարգով աշխատանքից ազատվելու համար, այդուհանդերձ իմ ավագ գործընկերոջը հաջողություն եմ մաղթում դժվարին ու պատասխանատու գործում և հայտնում եմ իմ պատրաստակամությունը նրան աջակցելու համար:

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և բազում փորձություններով անցած աշխատակազմին ցանկանում եմ բեղուն աշխատանք ու նորանոր հաջողություններ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top