Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

    Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում

    Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում
    Ապրիլ 15, 2019 11:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Սիրիայի պատմության դասագրքերում:

    Նշենք, որ Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ցեղասպանագետ, պատմաբան, դոկտոր Նորա Արիսյանը դեռեւս 2017 թվականի փետրվարի 21-ին եւ սեպտեմբերի 20-ին Սիրիայի խորհրդարանում գումարված նիստերի ժամանակ իր ելույթներով պահանջել էր դպրոցական դասագրքերում ներառել Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների հետեւանքները Սիրիայում, հայերի դեմ կատարված ցեղասպանությունը, ինչպես նաեւ սիրիական հասարակության բազմազանությունը ներկայացնող հատվածներ:

    Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, շարունակելով այս ուղղությամբ աշխատանքները՝ Նորա Արիսյանը նույն պահանջով դիմել էր Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման ազգային կենտրոն»: Մասնագետների հետ երկարատեւ նիստերից եւ քննարկումներից, ինչպես նաեւ 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման առիթով տեղի ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո՝ կենտրոնը վավերացրեց 2019-2020 ուսումնական տարեշրջանի ավարտական դասարանների (բակալորիա) պատմության դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմաներ:

    20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ոճրագործության լույսի տակ վերամշակված դասագրքի «Քաղաքական տեղաշարժեր» բաժնում հիշատակվում է տարածաշրջանի փոքրամասնությունների դեմ թուրքական Միություն եւ առաջադիմություն («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության վարած կամայական քաղաքականության մասին, ինչպես նաեւ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի տարագրությունը դեպի Սիրիա:

    Հայոց ցեղասպանության թեման սիրիական աղբյուրների տեսանկյունից ներկայացնելու համար՝ գրքում իբրեւ օրինակներ hիշատակված են սիրիացի պատմաբան Մուհամմեդ Քուրդ Ալիի վկայությունները:

    «Քաղաքակրթական միասնություն» ենթագլխում ակնարկվում է նաեւ Սիրիայում հայերի մշակութային արժեքների պահպանման խնդրի, ինչպես նաեւ զանազան բնագավառներում սիրիահայերի ներդրման մասին:

    Այսպիսով, Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի տարիների հետեւողական աշխատանքի շնորհիվ սիրիական դպրոցների ուսումնական ծրագրերում, բակալորիայի պատմության դասագրքերի միջոցով դասավանդվելու է Հայոց ցեղասպանության իրողությունը:

    Մյուս կողմից, աննախադեպ այս քայլով վերջապես վավերական եւ գիտական ձեւով Սիրիայում աշակերտները պատմության դասաժամին տեղեկանալու են Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին:


    Նման թեմաներ

    scroll to top