Գլխավոր Իրավական «Հայրենիք-սփյուռք կենտրոն»-ի տնօրենը վերականգնել է 100 մլն դրամի վնասը․ ՊՎԾ

«Հայրենիք-սփյուռք կենտրոն»-ի տնօրենը վերականգնել է 100 մլն դրամի վնասը․ ՊՎԾ

1
0

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է. ինչպես նախկինում տեղեկացրել էինք` ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018-ին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության կողմից 2015-2018թթ. վիրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱ կազմակերպության տնօրենը 2015-2017թթ․ ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․913․800 (իննսունինը միլիոն ինը հարյուր տասններեք հազար ութ հարյուր) ՀՀ դրամի գույքային վնաս։

Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով։