Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Լուրեր » Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

    Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

    Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
    Մարտ 13, 2018 13:58 Լուրեր A+ / A-

    Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
    Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության ԲՈՒՀ-երի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով:
    Սահմանվում է՝
    Առաջին մրցանակ – 1 000 000 դրամ
    Երկրորդ մրցանակ – 500 000 դրամ
    Երրորդ մրցանակ – 300 000 դրամ
    Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը:
    Ֆիլմերն ընդունվելու են մինչև ս.թ հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև ս.թ սեպտեմբերի 1-ը:
    Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ.-ին դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:
    Աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:
    Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37491) 40-31-85
    Էլ. հասցե՝ kinokentron@gmail.com

    Նման թեմաներ

    scroll to top