Գլխավոր Լուրեր Հայտնաբերել են 15-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը

Հայտնաբերել են 15-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը

6
0

Ոստիկանները հայտնաբերել և Տաշիրի բաժին են ներկայացրել ապրիլի 27-ին քաղաք 15-ամյա տղային դանակով սպանելու մեջ կասկածվող համադասարանցուն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապրիլի 27-ին’ ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով’ տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Դեպքի վայրում’ Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով’ հանցագործության գործիքն է։

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։