Գլխավոր Լուրեր Հայտնաբերել են Իսրայելի իրավապահների կողմից հետախուզվողին

Հայտնաբերել են Իսրայելի իրավապահների կողմից հետախուզվողին

3
0

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Թբիլիսի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, մարտի 2-ին, ժամը 08.45-ին բերման է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 24-ամյա Մերի Ա.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Իսրայելի իրավապահ մարմինների կողմից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։