Գլխավոր Լուրեր Հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

Հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

4
0

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 13.10-ին, Երևանի Նորաշեն թաղամասից բերման է ենթարկվել 29-ամյա Սամվել Ք.-ն, որը 2018թ. նոյեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։