Գլխավոր Լուրեր Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դին

Հայտնաբերվել է Արզական գյուղում կորած քաղաքացու դին

3
0

Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է  ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը,  այս մասին տեղեկություն է ստացվել օգոստոսի 11-ին, ժամը 01:41-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար և 35 գյուղացի:

ժամը 12:05-ին փրկարարների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին: