Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 11 կգ կանեփի զանգված

    Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 11 կգ կանեփի զանգված

    Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 11 կգ կանեփի զանգված
    Օգոստոս 13, 2019 12:51 Իրավական, Լուրեր A+ / A-

    Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
    Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված:

    Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս:
    Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905 փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 հրազեն, 3 հրացան և ինքնաձիգի 2 պահունակ:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 22 հետախուզվող:
    Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 620.54 գրամ «մարիխուանա», 4.6 գրամ «մեթամֆետամին», 2 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ և «տրամադոլ» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ:

    Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:


    Նման թեմաներ

    scroll to top