Գլխավոր Լուրեր Հայտնի դարձան 96 և 102 կգ քաշային կարգերի հաղթողները

Հայտնի դարձան 96 և 102 կգ քաշային կարգերի հաղթողները

0
0

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում այսօր մրցեցին 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:

96 կգ-ում Հակոբ Մկրտչյանը պոկեց 160 կգ , հրեց 200 կգ և երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Ծանրաձողին ընդամենը երկու անգամ մոտեցավ Արսեն Մարտիրոսյանը, որը ներկայացնում է 102 կգ քաշային կարգը:

Երկու վարժություններում նա մեկական մոտեցումով հանդես եկավ, պոկումում ցույց տվեց 160 կգ, հրումում 190 կգ և երկամարտում  350 կգ արդյունքով արդեն անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Վաղը՝ փետրվարի 15-ին, Հայաստանի ծանրամարտի առաջնության վերջին օրը, կմրցեն 109 կգ և + 109 կգ քաշայինները: Հայտավորված են նաև Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Աեքսանյանը: