Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Հայտնի է դարձել վիրավորված եւս մեկ զինծառայողի մասին

    Հայտնի է դարձել վիրավորված եւս մեկ զինծառայողի մասին

    Հունիս 19, 2017 20:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    115518

    Armtimes.com-ը գրում է.

    Այսօր` հունիսի 19-ին, դարձյալ վիրավոր զինծառայող է տեղափոխվել ՀՀ պաշպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

    Այսպիսով, հայտնի է դառնում հունիսի 16-ին վիրավորված երեք զինծառայողի մասին, որոնցից երկուսը ժամկետային, մեկը` պայմանագրային:

    Ստեփանակերտից ժամեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինծառայողը 1997 թվականին ծնված Յուրի Արմենի Զաքարյանն է: Հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ նա ստացել է գլխի հրազենային վիրավորում, անգիտակից է, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով:

    Յուրի Զաքարյանը Ստեփանակերտում մեկ վիրահատության է ենթարկվել: Նոր վիրահատական միջամտության կարիք Երեւանի մասնագետներն առայժմ չեն տեսնում:

    Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

    Նման թեմաներ

    scroll to top