Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը

    Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը

    Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը
    Մայիս 13, 2019 14:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

    Այս մասին  հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իր տեղեկություններին: Հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կժամանեն Վենետիկ։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

    Մեր ընտրանու առաջատարն իր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկին մոտենալու է ազգային հավաքականի ընտրական երկու խաղից հետո: Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ հունիսի 11-ին արտագնա խաղ կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ:

     


    Նման թեմաներ

    scroll to top