Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հայտնի է` ինչու է Իկարդին զրկվել ավագի թևկապից

    Հայտնի է` ինչու է Իկարդին զրկվել ավագի թևկապից

    Հայտնի է` ինչու է Իկարդին զրկվել ավագի թևկապից
    Փետրվար 13, 2019 21:31 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Մաուրիո Իկարդիին` «Ինտերի» ավագի թևկապից զրկելը պայմանավորված չէ ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում բանակցություններով: Այս մասին հայտնում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:

    25-ամյա արգենտինացուն ավագի պարտականություններից զրկել են ակումբի ղեկավարության և գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի համատեղ որոշումով:

    Նման որոշում կայացվել է մի քանի պատճառներով: Հատկապես, Իկարդին, լինելով ավագ, քիչ է խոսել հանդերձարանում ու մոտիվացրել թիմակիցներին:

    Բացի թիմային հարցերից, ակումբում դժգոհ են, որ խաղացողը ոչ մի կերպ չի մեկնաբանել է իր կնոջ խոսքերը, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է ու քննադատել է ակումբի ղեկավարության աշխատանքը:

    Փաստերի ու պատճառների երկար քննարկումից հետո որոշվել է թիմի ավագի թևկապը հանձնել Սամիր Հանդանովիչին:

     


    Նման թեմաներ

    scroll to top