Marca-ին հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի և թիմի կիսապաշտպան Իսկոյի կոնֆլիկտի պատճառը:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը հրաժարվել է սեղմել մարզչի ձեռքը` «Էյբարից» կրած պարտությունից հետո (3:0): Իսպանացին Լա Լիգայի այդ խաղում փոխարինման է մտել 63-րդ րոպեն, իսկ «Ռոմայի» հետ ՉԼ-ի հանդիպմանը չի հայտավորվել` մարզչի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
Հռոմում կայացած խաղից հետո Սոլարին հայտարարել էր, որ Իսկոն հանդիպմանը չի հայտավորվել մարզական պատճառով, իսկ թիմի պաշտպան Մարսելոն խորհուրդ էր տվել Իսկոյին ուղղել իր սխալը և ներողություն խնդրել: