Գլխավոր Լուրեր Հայտնի են «Ռեալի» ռեկորդային առաջարկի մանրամասները

Հայտնի են «Ռեալի» ռեկորդային առաջարկի մանրամասները

3
0

Մադրիդի «Ռեալը» վերջին ջանքերն է գործադրում «Չելսիի» եզրային հարձակվող Էդեն Ազարին ձեռք բերելու համար:

The Telegraph-ից տեղեկանում ենք, որ բելգիացու տրանսֆերի համար «սերուցքայիններն» առաջարկելու են 106 միլիոն ֆունտ (120 միլիոն եվրո): Դա ռեկորդային գումար է «արքայական ակումբի» համար:

Բանակցությունների սկզբում լոնդոնցիները մոտ 150 միլիոն էին պահանջել իրենց առաջատարի համար, սակայն սպասվում է, որ կընդունեն իսպանացիների նոր առաջարկը:

28-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտարարել է «Ռեալ» տեղափոխվելու մտադրության մասին, իսկ թիմակիցները հրաժեշտ են տվել նրան:

Ազարի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

ArmFootball.com