Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Արդյոք վտանգավոր է Սևանում անկած կովերի միսը. ՍԱՏՄ

    Արդյոք վտանգավոր է Սևանում անկած կովերի միսը. ՍԱՏՄ

    Արդյոք վտանգավոր է Սևանում անկած կովերի միսը. ՍԱՏՄ
    Հուլիս 12, 2019 15:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին օրերին հրապարակումներ եղան, որ Սևանա լճի հարակից բնակավայրերում արձանագրվել են կենդանիների անկման դեպքեր, և ներկայացվում էր, որ պատճառը Սևանա լճից ջուր խմելն է։

    Araratnews.am-ը հարցի շուրջ զրուցեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հովհաննիսյանի հետ․ «Մենք չենք ասում, որ կենդանիների անկումը կապ չունի Սևանի ջրերի հետ, մենք կովերից փորձաքննության նմուշ ենք վերցրել և պարզել, որ կովերի մեջ ինֆեկցիա չկա, պատճառը առվույտից ջուր խմելն է եղել, ինչի հետևանքով կենդանիները ուռել են»,- ասաց նա։

    Հարցին՝ արդյոք վտանգավոր չե՞ն փքված կովերը, որ մորթվելուց հետո հայտնվեն շուկայում, խոսնակը նշեց․ «Մինչև սատկելը, երբ որ արդեն նկատում են, որ կենդանիներն ուռում են, կարող են հանգիստ մորթել և վաճառել, մսի հետ որևէ խնդիր չի կարող լինել այդ դեպքում, այն վտանգավոր չէ։ Իսկ անկած կովերը, բնականաբար, թաղվել են, դրանց միսը չի կարելի վաճառել և չի էլ վաճառվում,- նշեց խոսնակը՝ հավելելով,- կովերն ուղղակի առվույտից ուռել են, և տերերը շուտ նկատել են և մորթել»։

    Նշենք, որ կենդանիների անկման դեպքերն արձանագրվել էին  Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարմիր, Կարճաղբյուր և Արտանիշ գյուղերում։

    ՍԱՏՄ խոսնակը շեշտեց, որ կենդանիների անկման դեպքեր այլևս չեն արձանագրվել, քանի որ անասնատերերը, իմանալով պատճառը, այլևս կովերին չեն տանում այդ շրջաններ․ «Այնտեղ վայրի առվույտ է աճում, կենդանիներին առավոտ շուտ են բաց թողել, իսկ առվույտի վրա առավոտյան ցող կա, որը ավելի շատ է ուռացնում կենդանուն, քան սովորական ջուրը»։


    scroll to top