Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Հայտնի է, թե երբ կլինի համաներում

    Հայտնի է, թե երբ կլինի համաներում

    Հայտնի է, թե երբ կլինի համաներում
    Հոկտեմբեր 9, 2018 14:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարության նախորդ նիստում փակ ռեժիմով քննարկվում էր Հայաստանում համաներում անցկացնելու մասին հարցը:

    Երևան Տոնավաճառ

    AraratNews.am-ի տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը անմիջապես ձեռնամուխ է եղել մարդասիրական այս քայլին, սակայն եղել են մի շարք խանգարող հանգամանքներ, դա է պատճառը, որ համաներումն ուշացել է:

    Համաներում իրականացնելն առհասարակ ռիսկային քայլ է, որովհետև մի քանի օրվա մեջ բանտերից ազատվում են 1000-ից ավելի նախկին ազատազրկվածներ, և հանցավորության աճ է գրանցվում: Նման քայլից առաջ ուժային կառույցներն սկսում են իրականացնել մեծ ծավալի օպերատիվ աշխատանքներ:

    Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո հնարավոր չէր եղել համաներում իրականացնել, քանի որ առջևում էին մի շարք մեծածավալ միջոցառումներ, որոնց ժամանակ մայրաքաղաքում լինելու են մեծ թվով հյուրեր:

    Նախ՝ մեծ շուքով նշվեց Հայաստանի անկախության օրը, մայրաքաղաքն այդ օրը մարդաշատ էր, այս շաբաթ անցկացվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստան են այցելելու աշխարհի տարբեր երկրների նախագահներ և վարչապետներ, ընդհանուր Հայաստան է այցելելու 3500 պետական տարբեր պաշտոններ զբաղեցնող միջազգային հյուրեր:

    Քննարկումների ժամանակ հնչել է կարծիք, որ նման մեծ միջոցառումների ժամանակ անթույլատերելի է միանգամից ազատ արձակել բոլոր համաներվածներին:

    Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից  և Էրեբունի-Երևան 2800-ամյակի միջոցառումների անցկացումից հետո համաներումը կքննարկվի Ազգային ժողովում և, ամենայն հավանականությամբ, մինչև նոյեմբեր դատապարտյալներն ազատ կարձակվեն:

     


    Նման թեմաներ

    scroll to top