Գլխավոր Լուրեր Հայտնի է, թե երբ կվերականգնվի էներգահամակարգը

Հայտնի է, թե երբ կվերականգնվի էներգահամակարգը

1
0

Հնարավոր է՝ մեկ ժամ անց սկսի գործել 5-րդ էներգաբլոկը, որի արդյունքում Հայաստանում կվերականգնվի էներգետիկայի մատակարարումն ամբողջությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, 5-րդ էներգաբլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մատակարարել հոսանք»,- ասաց փոխնախարարը, նշելով, որ այդ ժամանակ ամբողջ հանրապետությունում կվերականգնվի էներգամատակարարումը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ տեղի է ունեցել էներգետիկ վթար, որի հետևանքով հանրապետությունով մեկ տեղի են ունեցել մասսայական հոսանքազրկումներ:

Փոխնախարարը հավելեց, որ Երևանի մետրոպոլիտենում հոսանքի մատակարարումը վերականգնվել է: