Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » ժամանց » Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլի» 23 մասնակիցները

    Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլի» 23 մասնակիցները

    Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլի» 23 մասնակիցները
    Հուլիս 24, 2018 12:50 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Շոու-բիզ A+ / A-

    Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց նոր նախագծի` «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկը: Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը:

    Երևան Տոնավաճառ

    «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները`

    Անահիտ Առաքելյան, Աննա, Անի Մնացականյան, Արփի, Գոռ X, Էլիզա, Էրիկ Անտոնյան, L.E.V.O.N., Հարութ Հարությունյան, Լիանա, Լիլի, Սիլվա Գրիգորյան, Մարիա Պետրոսյան, Մելիսա, Վարդան Մարգարյան, Նարե Էլիզբարյան, Սաթի, Սերժ Առաքելյան, Վահագն Մեսրոբյան, Վովա, «Սեկունդա», «1+1» և «Յուրահատուկ»:

    Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին` նախագծի յութուբյան էջում:

    «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրերը կհեռարձակվեն Առաջին ալիքով սեպտեմբերին:

    Հիշեցնենք, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից:


    Նման թեմաներ

    scroll to top