Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Հայտնի են Հայաստանի 10 լավագույն մարզիկների բոլոր թեկնածուները

    Հայտնի են Հայաստանի 10 լավագույն մարզիկների բոլոր թեկնածուները

    Հայտնի են Հայաստանի 10 լավագույն մարզիկների բոլոր թեկնածուները
    Դեկտեմբեր 8, 2018 15:03 Լուրեր, Սպորտ A+ / A-

    «Հայաստանի Հանրապետության տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի համաձայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հրապարակել է 2018 թվականի 10 լավագույն մարզիկների մրցույթին մասնակցելու թեկնածուների անվանացանկը: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

    Երևան Տոնավաճառ

    Անվանացանկում ընդգրկված են տարբեր մարզաձեւերի 21 մարզիկ: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է իր անձնական համարը, որոնց օգնությամբ էլ քվեարկելու են լրագրողները, հավաքականների գլխավոր մարզիչները և մարզասերները:

    «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթի SMS քվեարկությունը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին։

    ՑՈՒՑԱԿ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՏԱՐՎԱ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

    (Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 17.07.2017 թ. № 143-Ա/1 հրամանով հաստատված չափորոշիչների եւ ՀՀ մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացրած հայտերի)

     

    N   Մարզիկի ազգանուն, անուն   Մարզաձևը

    1. Ալեքսանյան Արթուր հունա-հռոմեական ըմբշամարտ
    2. Ասլանյան Կարեն հունա-հռոմեական ըմբշամարտ
    3. Գասպարյան Հայկ ուշու
    4. Թովմասյան Արթուր սպորտային մարմնամարզություն
    5. Կասումյան Դավիթ ուշու
    6. Կարապետյան Ֆերդինանդ ձյուդո
    7. Կիրակոսյան Տիգրան սամբո
    8. Հարությունյան Վլադիմիր/Սարգսյան Լև ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր
    9. Ղազարյան Արսեն սամբո
    10. Մանուկյան Մաքսիմ հունա-հռոմեական ըմբշամարտ
    11. Մարտիրոսյան Սիմոն ծանրամարտ
    12. Մինասյան Գոռ ծանրամարտ
    13. Մխիթարյան Գրիգոր սամբո
    14. Մխիթարյան Հենրիխ Ֆուտբոլ
    15. Շահինյան Արթուր հունա-հռոմեական ըմբշամարտ
    16. Պետրոսյան Դավիթ սամբո
    17. Պիզելլի Մարկոս Ֆուտբոլ
    18. Սարգսյան Սարգիս Արթուրի հունա-հռոմեական ըմբշամարտ, խուլեր
    19. Սարգսյան Սարգիս Մուրադի ուշու
    20. Ստեփանյան Էդգար հեծանվային սպորտ
    21. Վարդանյան Վաչիկ սամբո

    Նման թեմաներ

    scroll to top