Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը մեկնարկել է: Այն սկսվեց Երեւանի օրհներգով: Նիստի սկսեց մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի անդամ Լիլիթ Պիպոյանը, որը ներկայացրեց ավագանու անդամներին, ապա նիստի շարունակության վարումը փոխանցեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հայկ Մարությանը նստեց քաղաապետի աթոռին և հայտարարեց խմբակցության ղեկավարների անունները՝ «Իմ քայլը» դաշինքը կղեկավարի Սուրեն Էյրամջյանը, «Լույս» դաշինքը՝ Անի Խաչատրյանը եւ ԲՀԿ ավագանու խմբակցությունը՝ Արման Աբովյանը:
Սոնա Դավթյան