Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով բանաձեւը դատապարտված էր մերժման

    Հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով բանաձեւը դատապարտված էր մերժման

    Հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով բանաձեւը դատապարտված էր մերժման
    Փետրվար 14, 2018 22:52 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Yerkirmedia.am-ը գրում է.

    Այսօր շատ արագ լուր տարածվեց, որ Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը մերժվել է 41 դեմ եւ 28 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Օրինագծի հեղինակն այս անգամ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունն էր։ Այս կարճ տեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվեց հայկական լրահոսով։ Սակայն հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով շրջանառված այս բանաձեւի ակունքներն այլ էին։ Որոշման նախագծի հեղինակը կառավարությանը կտրուկ դեմ արտահայտվող կուսակցությունն է, որի առաջնորդ Յայիր Լապիդը նաեւ գործող վարչապետ Նաթանյահույի դեմ առաջադրված քրեական մեղադրանքների հեղինակներից մեկն է։

    Երուսաղեմի հայկական խոշորագույն ու ազդեցիկ կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ Դատի հանձնախմբի հետ հրեական կուսակցությունը չի խորհրդակցել նման նախաձեռնության համար։ Միաժամանակ, օրինագծի հեղինակը քվեարկության օրը ընտրում է ճիշտ այն ժամանակահատվածը, երբ Իսրայելում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top