// //

Շաբաթ , 23 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Հենց նոր փլուզվեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը (տեսանյութ)

    Հենց նոր փլուզվեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը (տեսանյութ)

    Հենց նոր փլուզվեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» շենքը (տեսանյութ)
    Հունվար 11, 2019 23:19 Բլոգ, Լուրեր, Հասարակություն, Մշակույթ, Տեսանյութ A+ / A-

    «Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,- նշված է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին ֆեյսբուքյան էջում։ Հենց այդ շենքում էին անցկացվում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը։

    Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ամիսներ շարունակ բարձրաձայնում էր, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է, խնդրի վրա հրավիրել է պատկան մարմինների ուշադրությունը։

    «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Արամի 23 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ՝ Տերյան փողոցի հատվածում, փորվել է մեծ փոսորակ և կատարվում է շինարարություն: Շինարարական նորմերի ու կանոնների դրույթների պահանջների կոպիտ խախտման հետևանքով պատմամշակութային հուշարձան շենքը խարխլվել է և դարձել 4-րդ կարգի վթարային:

    Մասնագետների պնդմամբ՝ պատմամշակութային հուշարձան շենքը գտնվում է ծայրահեղ վիճակում և ամեն օր սպառնում է փլուզման վտանգ: Բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցները (ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ քաղաքաշինական կոմիտե) խնդրին տեղյակ են: ԱԻՆ-ը արգելել է շարունակել աշխատանքը շենքում: Անհրաժեշտ է հրատապ փրկել շենքը»,- 2018-ի սեպտեմբերին ահազանգել էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ն։

    Հուշարձան-կառույցը փրկելու համար երեք վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր մշակույթի նախարարության և քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման երկրորդ և երրորդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ-ի մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:

    «Այս պահին մշակվում է շենքի պահպանման 4-րդ նախագիծը, որի աշխատանքների համար ներդրողը պատրաստակամություն է հայտնել վճարել: Մշակվող նախագծի և «Հին Երևան» ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում»,- դեռ 2018-ի նոյեմբերի սկզբին հայտարարել էր քաղաքաշինության կոմիտեն։


    scroll to top
    //