Գլխավոր Լուրեր Հենրիխ Մխիթարյանը նշանվել է

Հենրիխ Մխիթարյանը նշանվել է

0
0

LosArmNews.com կայքի տեղեկություններով՝ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու Բեթի Վարդանյանը նշանվել են, թեպետ զույգն առայժմ այս մասին լռում է: Բեթիի նշանադրության մատանին երևում է նաև օրերս Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին, որի ընթացքում Հենրիխը պարգևատրվեց հայաստանյան և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև արժեքների պահպանման համար:

Բեթին Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։

Նրանց վերջին շրջանում ու հատկապես հիմա հաճախ կարելի է միասին տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ: