Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
25°
Home » editorial » Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը

Օգոստոս 12, 2017 19:45 editorial, Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

Մխիթարյան

Միկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է:

Մխիթարյանի մասին ծավալուն հոդվածն այս տողերով է սկսել բրիտանական «stretford-end.com»-ը:

«Թե ֆուտբոլիստի,թե իր թիմի համար բեղմնավոր շրջանից հետո Մխիթարյանը պետք է ավելի հարթ ճանապարհ ունենա Պրեմիեր Լիգայում»,-գրում է կայքը:

Մխիթարյանի դեբյուտային շրջանը հիանալի էր և սպասվում է, որ նա նույնկերպ կշարունակի հաջորդին: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի և 28 տարեկանում նա իր գագաթնակետում է: Մխիթարյանը նաև բազմակողմանի զարգացած է: Նա խաղում է որպես  հարձակվող, բայց կարող է խաղալ նաև որպես «10 համար»՝ առանցքային խաղացող: Մխիթարյանը նաև շատ ստեղծագործ է:

Բորուսիայի «Դորտմունդ»-ում իր վերջին շրջանի ընթացքում նա դարձել է 13 գոլի հեղինակ և կատարել է 20 ցնցող փոխանցում Բունդեսլիգայում և Եվրոպայի Լիգայում: Չնայած իր խաղը սահմանափակվել է 24 ամբողջական խաղով՝ Պրեմիեր Լիգայում և Եվրոպայի Լիգայում, սակայն Մխիթարյանն ապացուցել է, որ կարողանում է օգտագործել իր հնարավորությունները:

Ժոզե Մոուրինյոն թիմի խաղի տակտիկական կառուցման համար շատ տարբերակներ ունի, որոնցից են 4-2-3-1 և 3-5-2 սխեմաները, սակայն Մխիթարյանը յուրաքանչյուրում կարող է փայլուն հանդես գալ, ինչը նա անում էր 2 տարի առաջ Բորուսիայի «Դորտմունդ»-ում:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top