Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

    Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

    Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը
    Հունվար 1, 2019 22:25 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների կապակցությամբ.
    «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի:
    Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում:
    Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի: Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ!»,- գրել է Մխիթարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում:


    Նման թեմաներ

    scroll to top