Գլխավոր Լուրեր Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է

Հենրիխ Մխիթարյանն այսօր ամուսնանում է

4
0

Այսօր՝ հունիսի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հարսանիքն է:

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում:

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի նշանադրությունը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ Լոնդոնում: