Երեքշաբթի , 20 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » Բժիշկ » Հեռացվեց հսկայական կիստան. Արամյանց ԲԿ-ի պրոֆեսիոնալների լուծումները

    Հեռացվեց հսկայական կիստան. Արամյանց ԲԿ-ի պրոֆեսիոնալների լուծումները

    Հեռացվեց հսկայական կիստան. Արամյանց ԲԿ-ի պրոֆեսիոնալների լուծումները
    Փետրվար 2, 2018 13:04 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Բժշկի փորձառությունն ու մասնագիտական բարձր որակները օգնում են նույնիսկ ամենաբարդ դեպքերին արդյունավետ լուծում տալ: Արամյանց ԲԿ-ի մասնագետները երբեք չեն խուսափում գործ ունենալ ոչ սովորական իրավիճակների հետ՝ վստահ լինելով, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու:

    Օրերս Արամյանց ԲԿ էր դիմել 29-ամյա Ա.Ա.-ն որովայնի խոռոչում սուր ցավերով, աղիների անանցանելիության ախտանշաններով: Որովայնային առաջնային պատը տեսանելի դեֆորմացված էր: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է աղիների անանցանելիությունը, որը հետևանք էր աջ ձվարանի հսկա կիստայի ոլորման /շուրջ 30 սմ×15սմ մեծության կիստան ճնշում էր աղիները/:

    Արամյանց ԲԿ ընդհանուր վիրաբույժներ Վահագն Մաթևոսյանի և Արթուր Նանյանի կողմից շտապ ցուցումով իրականացվել է որովայնահատում:Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է աջ  ձվարանի հսկա կիստա, որը ոլորվել էր ոտիկի շուրջ: Կատարվել է աղիների  անանցանելիության լիկվիդացիա, աջ ձվարանի նեկրոզված հսկա կիստայի հեռացումով:

    Պացիենտն իրեն շատ լավ է զգում, ու արդեն իսկ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության տակ՝ աստիճանաբար վերադառնալով իր առօրյա աշխատանքին:

    27591885_1950653118296365_860682700_n TAT_7587

     

    Նման թեմաներ

    scroll to top