Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » Հերմինե Նաղդալյանի ամուսնուն վարչապետն աշխատանքից ազատել է

    Հերմինե Նաղդալյանի ամուսնուն վարչապետն աշխատանքից ազատել է

    Հերմինե Նաղդալյանի ամուսնուն վարչապետն աշխատանքից ազատել է
    Հունիս 14, 2018 12:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Armtimes.com-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն: Նյութում մասնավորապես նշվում է.

    «Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, արդեն երկար տարիներ աշխատում էր ՀՀ կառավարությունում որպես գործերի կառավարիչ: Բեգլարյանն այս պաշտոնում նշանակվել էր դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ: Փոփոխվող վարչապետներին զուգահեռ Նաղդալյանի ամուսինը շարունակում էր մնալ այդ պաշտոնում:

    Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգլարյանին ազատել է աշխատանքից: Կառավարությունից հաստատեցին լուրը: Նոր գործերի կառավարիչ առայժմ նշանակված չէ, սակայն մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնը զբաղեցնելու է Գեւորգ Աճեմյանը»:

    Նման թեմաներ

    scroll to top