Չորեքշաբթի , 26 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 522.00   Վաճառք` 532.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 461.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 610.00   Վաճառք` 628.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.58   Վաճառք` 8.78   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
Clear
Home » editorial » Հերթական արյունոտ միջադեպն ընտրություններին ընդառաջ

Հերթական արյունոտ միջադեպն ընտրություններին ընդառաջ

Մարտ 18, 2017 13:24 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

collage

Արարատի մարզի Դեղձուտ համայնքում երկու օր առաջ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակիչներից մի երիտասարդ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել բժշկական կենտրոն: Այս մասին լուրը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, միաժամանակ հավելելով, որ միջադեպը գրանցվել  է համագյուղացիների միջեւ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Մամուլը, սակայն, գրում է, որ արյունոտ միջադեպի պատճառն ընտրություններն են: Ըստ հրապարակումների՝ միջադեպը տեղի է ունեցել Դաշնակցություն կուսակցության պատգամավորի թեկնածուի քրոջ որդու է եւ մի համագյուղացու միջեւ, որը մասնակցել է գյուղում հանրապետական Ալիկ Սարգսյանի կազմակերպած հանդիպմանը։

Araratnews.am-ը փորձեց հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալ Ալիկ Սարգսյանից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ՝ խոսքն ինչի մասին է, բայց կպարզի:

Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալված է:

122488199673267500288781848048447njpg
scroll to top