Գլխավոր Իրավական Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել

Հերթական գրպանահատն է բերման ենթարկվել

1
0

Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու: Նրա մոտից հայտնաբերվեց գումար:
Ըստ բերման ենթարկվածի՝ գումարը նույն օրը գողացել էր թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում՝ մի քաղաքացու գրպանից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: