Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Հերթական կորուստն Իտալիայի հավաքականում

    Հերթական կորուստն Իտալիայի հավաքականում

    Հերթական կորուստն Իտալիայի հավաքականում
    Հոկտեմբեր 9, 2018 20:26 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Իտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Ձաձան չի կարողանա մասնակցել ազգային ընտրանու առաջիկա՝ Ուկրաինայի և Լեհաստանի հետ խաղերին:

    «La Gazzetta dello Sport»-ը հաղորդում է, որ Ձաձան սրունքի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը: Հաղորդվում է, որ Ձաձայի փոխարեն հավաքական կհրավիրվի «Տորինոյից» Անդրեա Բելոտին կամ ՍՊԱԼ-ից Անդրեա Պետանյան:

    Հիշեցնենք, որ ավելի վաղը վնասվածքների պատճառով Իտալիայի հավաքականից հեռացել էին Դանիլո Դ՛Ամբրոզիոն, Ալեսիո Ռոմանյոլին և Պատրիկ Կուտրոնեն:

    Հավելենք, որ Ուկրաինա-Իտալիա ընկերական հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 14-ին Իտալիայի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում կխաղա Լեհաստանի հետ:

    Նման թեմաներ

    scroll to top