Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » editorial » Հետախուզվողների թվում է եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը

Հետախուզվողների թվում է եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը

Սեպտեմբեր 13, 2017 10:15 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

21744694_10211973866834393_457251102_n

2006-ին կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առթիվ հարուցված քրեական գործով հետախուզվում էր նաև պաշտոնյա, Ավագանու ներկայիս անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը. ներկայացնում ենք 2006-ի հիշյալ դեպքի կապակցությամբ A1+-ում տեղ գտած հաղորդագրությունը:

Կեղծ անդորրագրերի հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման դեպքերի փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 12 մարդ, որոնց թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք քաղաքացիներից ստացված գումարներից գրպանել են 1,5 մլրդ դրամ:

Նույն գործով հետախուզում է հայտարարված նաեւ 8 քաղաքացիների հանդեպ, որոնց թվում նաեւ պետական հիմնարկությունների պատասխանատու աշխատակիցներ: Այս տեղեկատվությունը հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Սոնա Տրուզյանը: Նրա տեղեկացմամբ, նախաքննությամբ բացահայտվել է 200 դեպք, որի արդյունքում քաղաքացիներից ստացված գումարներից պետբյուջե մուտք չի արվել 1,5 մլրդ դրամ:

Դեռ հուլիսին նույն գործի նախաքննությամբ բացահայտված էր 72 դեպք, հայտնի էր միայն 1 մլրդ դրամ չարաշահման մասին եւ ձերբակալված էր միայն մեկ պաշտոնյա: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, խարդախ պաշտոնյաների ցանցը, որում ընդգրկված են եղել կադաստրի տարածքային ստորաբաժանումների ընդհուպ պետեր, գլխավոր մասնագետներ եւ ուղղակի սովորական աշխատակիցներ, 2005 թվականին եկել են համաձայնության անդորրագրեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության վերաբերյալ:

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որը կադաստրի վարչությունում փորձել է գրանցել գույքը եւ վճարել գույքի կադաստրային արժեքը, հնարամիտ պաշտոնյաները «նեղություն կրելու» պատրաստակամություն են հայտնել եւ ստանձնել բանկային վճարումը կատարելու պարտականությունը: Արդյունքում քաղաքացիներից ստացած գումարների 1/3-ն է ընդամենը բանկի միջոցով վճարվել պետական բյուջե: Մնացած գումարը գրպանվել է: Ի դեպ, կեղծվել են «Առեքսիմբանկի» եւ «Հայխնայբանկի» անդորրագրերը:

Կալանավորվածների թվում են Կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանման գրանցման ենթաբաժնի պետ Ռ. Եղիազարյանը, Էրեբունու տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանը, Էներգետիկայի նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Ա. Խաչատրյանը, Շենգավիթի գրանցման բաժնի պետ Հ. Դավթյանը, Զեյթունի ստորաբաժանման նախկին ղեկավար Ս. Բաղդասարյանը, «Հայփոստ» ՓԲԸ սպասարկման կետի օպերատոր Հ. Ղամբարյանը, որը սպասարկել է Զեյթունի կադաստրը, նույն ստորաբաժանումից եւս 3 հոգի, ինչպես նաեւ Կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության տեղեկատվության համակարգման բաժնի պետ Արմեն Զաքարյանը:

Հետախուզվողների թվում են Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետի տեղակալ Կարեն Հայրապետյանը եւ Կենտրոնի ավագանու անդամ «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը:

Նախաքննությունը շարունակվում է: Վերոհիշյնալ անձինք մեղադրվում են հիմնականում ՀՀ քրեական օրրենսգրքի 178-րդ հոդվածի 5-րդ մասի 1 կետով, եւ 203 հոդվածի 3 մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության եւ կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման մեղադրանքներով: Այս հոդվածներով նրանց սպասվում է մինչեւ 9 տարի ազատազրկում:

scroll to top