Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի Գավաթի խաղարկությանը

    Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի Գավաթի խաղարկությանը

    Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի աշխարհի Գավաթի խաղարկությանը
    Սեպտեմբեր 15, 2018 17:15 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում կմեկնարկի հեծանվային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Հանդես կգան միայն վարկանիշ նվաճած մարզիկները:

    Այդ մարզիկների թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Էդգար Ստեփանյանը:

    Հայ հեծանվորդը գավաթային ստուգատեսին մասնակցելու ուղեգրի համար պահանջվելիք վարկանիշային միավորները լրացրել է Աստանայում օրերս անցկացված միջազգային բարձրագույն կարգի մրցաշարում մեդալներ նվաճելու շնորհիվ:

    Հայ հեծանվորդը երկրորդն էր օմնիում մրցաձևում, իսկ դրան հաջորդած սկրեչում գրավել է առաջին տեղն ու կանգնել պատվանդանի վերին աստիճանին:

    Հիշեցնենք` 21-ամյա Էդգար Ստեփանյանը օգոստոսին նվաճել է Եվրոպայի մինչև 23 տարեկան հեծանվորդների չեմպիոնի կոչումը:

    Նման թեմաներ

    scroll to top