Գլխավոր Բլոգ Հետեւեք, որ խոստումներն այս անգամ էլ օդում չմնան. ՔՊ-ի թեկնածուն՝ քաղաքացիներին

Հետեւեք, որ խոստումներն այս անգամ էլ օդում չմնան. ՔՊ-ի թեկնածուն՝ քաղաքացիներին

5
0

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Սիրելի´ աբովյանցիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:

Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:

Բայց մի´ հուսահատվեք, որովհետև միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:

Կո´չ եմ անում լինել պահանջատեր և ուշիուշով հետևել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:

Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:

Շնոհակալություն»: