Երկուշաբթի , 24 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 492.00   Վաճառք` 510.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 613.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.90   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » editorial » Հետընտրական «վրեժ» եւ պարգեւատրում

Հետընտրական «վրեժ» եւ պարգեւատրում

Հունիս 19, 2017 11:47 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

234

Խորհրդարանի եւ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո որոշ վարչական շրջաններում սկսվել են կադրային փոխատեղումներ եւ կրճատումներ: Իշխանության ներկայացուցիչները սկսել են պարգեւատրել այն «արջերին», ովքեր ընտրությունների ժամանակ իրենց ծառայություններ են մատուցել:

Մասնավորապես, Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի վստահված անձ, Կենտրոնի Կյաժ մականվամբ հայտնի Դավիթ Սիմոնյանը (լուսանկարում Դավիթ Սիմոնյանն է) նշանակվել է իշխանական էլիտայի ներկայացուցիչներից մեկին պատկանող հյուրանոցային համալիրի տնօրենի պաշտոնում: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Կյաժն այնքան է ոգեւորվել նոր պաշտոնով, որ շրջապատում հայտարարել է, թե մյուս ընտրություններին ավելի շատ տոկոսներ է «խփելու»:

BA90C820-974F-4937-A4AB-7158F9BF81B7_w1023_r1_s

Մյուս կողմից`  վարչական շրջանների որոշ ղեկավարներ սկսել են պատժիչ գործողություններ կատարել: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ով  համարվում է Գագիկ Բեգլարյանի մարդը, ազատվում է բոլոր այն աշխատակիցներից, ովքեր ընտրությունների ժամանակ քիչ թվով ձայներ են բերել ՀՀԿ-ին: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն էլ ազատվում է այն մարդկանցից, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատել են Սամվել Ալեքսանյանի օգտին: Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` Մալաթիա-Սեբիաստա եւ Շենգավիթ վարչական շրջանները միավորվել էին: Այն ընդգրկում էր թիվ 3 ընտրատարածքը: Սամվել Ալեքսանյանը շուրջ 42 հազար ձայն էր ստացել ընտրությունների արդյունքում: Փաստը դուր չէր եկել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին, ով սատարում էր նույն ընտրատարածքում առաջադրված Արայիկ Հովաննիսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ կադրային կրճատումներ Սարգսյանը ընտրություններից անմիջապես հետո չի իրականացրել, այլ սպասել է հարմար առիթի, որպեսզի «շուխուռ» չլինի:

Թաղապետարանի աշխատակիցներից մի քանիսը Araratnews.am-ին պատմեցին, որ կադրային ջարդը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ: Թաղապետ Սարգսյանը հայտարարել է, որ ազատվելու է բոլոր նրանցից, ովքեր «արջի ծառայություն» են մատուցել Սամվել Ալեքսանյանին, ով, ըստ Սարգսյանի, օտար է Շենգավիթում: Նշենք, որ Ալեքսանյանն ու Արայիկ Հովհաննիսյանը առաջադրվել էին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, եւ ընդհանուր առմամբ նրանց բերած ձայները գնալու էին կուսակցությանը, հետեւաբար, թաղապետ Սարգսյանի պատժիչ գործողությունները, ըստ էության, ուղղված են կուսակցության դեմ:

Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցները հայտնեցին, որ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ տեղյակ են պահել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս, շրջանառվող տեղեկությունների  համաձայն, շաբաթ օրը անակնկալ այցելել է Շենգավիթի թաղապետարան: Ինչպիսի՞ն  կլինի իշխանության վերնախավի որոշումը, եւ արդյո՞ք նրանք կպատժեն «պատժողներին»` ցույց կտա ժամանակը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top