Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » ՀՖՖ-ն «Ալաշկերտին» տուգանել է 100 հազար դրամով, իսկ «Արարատին»՝ 275 հազարով

    ՀՖՖ-ն «Ալաշկերտին» տուգանել է 100 հազար դրամով, իսկ «Արարատին»՝ 275 հազարով

    ՀՖՖ-ն «Ալաշկերտին» տուգանել է 100 հազար դրամով, իսկ «Արարատին»՝ 275 հազարով
    Նոյեմբեր 9, 2018 20:42 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    այաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը:

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Ալաշկերտ» – «Շիրակ» խաղից հետո տանտերերի երկրպագուների կողմից ձայնային պայթուցիկ օգտագործելու համար «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 100 հազար դրամով:

    Երեւանի «Արարատ» ակումբը պատժվել է մի քանի կետերով, որի արդյունքում այն տուգանվել է 275 հազար դրամով: Մասնավորապես՝ «Արարատ» – «Լոռի ՖԱ» հանդիպումից հետո խաղադաշտ են ներխուժել թիմերի երկրպագուները եւ ծեծկռտուք հրահրել:

    «Արարատ» թիմի պաշտոնյա Կարեն Մկրտչյանը ծեծկռտուքին մասնակցելու համար որակազրկվել է 5 խաղով: Այդ հանդիպումը թերի տեսագրելու համար տանտերերը տուգանվել են 50 հազար դրամով: «Լոռի ՖԱ»-ն ՀՖՖ-ին կվճարի 30 հազար դրամ տուգանք՝ իր երկրպագուների կողմից խաղադաշտ պոլիէթիլենային շշեր նետելու համար:


    Նման թեմաներ

    scroll to top