Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Սպորտ » ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ

    ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ

    ՀՖՖ-ն հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ
    Հունվար 10, 2019 19:33 Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  հայտարարում է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի ներդրումային ծրագրի բաց մրցույթ: Այդ մասին տեղեկացրին ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հայտարարված մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը, ի թիվս ֆինանսական միջոցների ներդրման և առկա ենթակառուցվածքների հետագա զարգացման դրույթների, պետք է ներառեն մարզական հետևյալ նվազագույն բաղադրիչները.

    -2019 թվականի աշնանային հատվածից սկսած՝ ակադեմիայում պետք է մարզվեն 400-450 երեխաներ և պատանիներ:

    -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան առաջնություններում պետք է հանդես գան ակադեմիայի առնվազն 7 թիմեր:

    -2019-2020 թթ. մրցաշրջանից սկսած՝ ներդրումային ծրագրի բաց մրցույթի հաղթողը պետք է ներկայացված լինի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում:

    Մասնակիցների կողմից ներկայացվելիք ներդրումային ծրագրերը պետք է արտացոլեն մասնակիցների ֆինանսական կայունությունը և ակադեմիայի հետագա զարգացման շրջանակներում կատարվելիք ներդրումների հեռանկարները:

    Ներկայացվելիք ծրագրերը, ի թիվս այլ հիմնարար դրույթների, պետք է ներառեն նաև մասնակիցների և նրանց կողմից կատարվող ներդրումների նպատակներն ու գերակա ուղղությունները:

    Ներդրումային ծրագրում մատնանշված ֆինանսական հոսքերը պետք է ամրագրված լինեն բանկային երաշխավորագրերով: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հողատարածքի և առկա ենթակառուցվածքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասնակիցներին կտրամադրվի՝ ըստ պահանջի:

    Ներդրումային ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00:

    Ներդրումային ծրագրերը կարող եք ուղարկել ffa@ffa.am էլեկտրոնային հասցեով կամ առձեռն ներկայացնել ՀՖՖ Գլխավոր քարտուղարի գրասենյակ:

    Լրացուցիչ հարցերի դեպքում ևս կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ ffa@ffa.am էլեկտրոնային հասցեին:


    Նման թեմաներ

    scroll to top