Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ

    ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ

    ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ
    Հուլիս 22, 2019 19:57 Իրավական, Լուրեր A+ / A-

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավորդատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշք  ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագդատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասովներգրավվել է որպես մեղադրյալ:

    Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը,ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված և համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ.Գ -ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցիհետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ,

    նշված դատավարական գործընթացին միջամտելու՝ այն է՝ դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող  դատախազի կողմից դրան չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու և դրանով պայմանավորված դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանընպաստելու համար, դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականիհունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերովկաշառք:

    Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ավագդատախազ Լ. Կ -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով պատշաճդատախազական հսկողության ներքո ձեռնարկվում են միջոցներ գործիհանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություննապահովելու ուղղությամբ:

    Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


    Նման թեմաներ

    scroll to top