Գլխավոր Լուրեր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի պաշտոնյաների հետ

5
0

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ապրիլի 6-11-ը աշխատանքային այցով գտնվում էր Լոս Անջելեսում:

Ապրիլի 7-ին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Վահագն Մելիքյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ Ադրին Նազարյանի հետ:

«Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի գործակցությանն առնչվող հարցեր: Նույն օրը Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը աշխատանքային հանդիպում ունեցան Կալիֆորնիայի նահանգային սենատոր Էնթոնի Փորթանթինոյի (Anthony Portantino) հետ: Քննարկվեցին Հայաստանում Կալիֆորնիայի առևտրի գրասենյակը վերաբացելու հեռանկարը, որի կարևոր քայլերից մեկն արված է Կալիֆորնիայի սենատի Գործարարության և մասնագիտությունների հանձնաժողովի կողմից Փորթանթինոյի հեղինակած 302-րդ բանաևի միաձայն ընդունմամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաև սենատոր Փորթանթինոյի ղեկավարած՝ Կալիֆորնիա, Հայաստան և Արցախ համատեղ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակումների հատուկ հանձնախմբի գործունեությանը՝ քննարկելով առաջիկա ծրագրերը:

Ապրիլի 7-ին Վահագն Մելիքյանը ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը:

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցեց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպմանը և դրան հետևած հանդիսավոր ընդունելությանը:

ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ՝ Վահագն Մելիքյանը ապրիլի 9-ին Ֆերահյան դպրոցում հանդիպեց Ֆերահյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Մովսեսյան հայկական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդես եկավ ելույթով, որում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները և նպատակները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ տնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում:

Վահագն Մելիքյանը և Արմեն Բայբուրդյանը հանդիպումներ են ունեցել նաև ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության Կենտրոնական և Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ներկայացուցիչների և «Հայաստանի տուն» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կալիֆորնիա կապերի աշխուժացմանը, Հայաստանի կյանքում ամերիկահայերի ներգրավմանն առնչվող հարցեր»: