Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ Էրդողան- Փաշինյան հեռախոսազրույց չի եղել

    ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ Էրդողան- Փաշինյան հեռախոսազրույց չի եղել

    ՀՀ ԱԳՆ-ն հերքում է․ Էրդողան- Փաշինյան հեռախոսազրույց չի եղել
    Սեպտեմբեր 15, 2018 17:48 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

    «Էրմենիհաբերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել։
    «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասել է Բալայանը:

    Նշենք, որ ըստ թուրքական մամուլի պնդումների՝ Էրդողանը զանգահարել է Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Հրապարակումներում նշվել է, որ ՀՀ վարչապետը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։

    Իսկ մի շարք լրատվական կայքերում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը Ումութ Ալի Օզմենին հանձնել է Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։

    «Էրմենիհաբերի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Օզմենը գտնվում է Հայաստանում։

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top