Հինգշաբթի , 18 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

    ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

    Հուլիս 27, 2017 17:11 Լուրեր A+ / A-

    9289

    Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) պատվիրակությանը՝ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

    Հանդիպումն իրականացվել է այս տարվա հուլիսի 18-28-ը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով անցկացվող դասընթացների համատեքստում:

    Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարն ընդգծեց ՀՀ ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջև համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:

    Կողմերը քննարկեցին փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման և աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում:

    Նշենք, որ հուլիսի 27-ից 28-ը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա կլինեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում և Կոտայքի մարզում (գյուղ Արգել) գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող համատեղ ուսումնավարժություններին:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top