Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

    ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
    Հոկտեմբեր 11, 2018 19:14 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
    Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել գիտակրթական և մշակութային բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերի և նախագծերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում փորձի փոխանակման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա հարթակների ներուժի լիակատար օգտագործման կարևորությունը:
    Զոհրաբ Մնացականյանը և Օդրի Ազուլան անդրադարձել են ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքների օրակարգին և զուգահեռ անցկացվող միջոցառումներին: Վերջիններս համակարծիք են եղել, որ ՖՄԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն միավորում են ընդհանուր արժեքներ և նպատակներ, որոնք կարող են լավ հիմք ծառայել մի շարք ոլորտներում արդյունավետ փոխգործակցություն հաստատելու համար:

    Նման թեմաներ

    scroll to top