Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

    Մայիս 5, 2017 14:59 Լուրեր A+ / A-

    unnamed

    Մայիսի  5-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  և Իզմիրլյան հիմնադրամը կնքել են նոր հուշագիր Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատանն օժանդակելու համար:

    Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝  նախարար Արտեմ Ասատրյանը  արժևորել է նախորդ հուշագրի շրջանակներում անցած տասը տարիների ընթացքում կատարված աշխատանքները և վստահեցրել, որ շարունակական համագործակցությունը կնպաստի շուրջօրյա խնամքի հաստատության  պայմանների և երեխաների կյանքի որակի բարելավմանը:

    Հուշագրի համաձայն Հիմնադրամը կիրականացնի շինարարական աշխատանքներ, որոնց շնորհիվ մանկատան տարածքն էլ ավելի հասանելի և մատչելի կդառնա սահմանափակումներ ունեցող երեխաների համար: Հիմնադրամը նաև կավելացնի նախկինում սահմանված տարեկան պահպանման ֆոնդը առաջիկա տասը տարվա համար:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատության այլ խնդիրների լուծմանը  վերաբերող հարցեր:

     

     

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top