Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ՀՀ ֆուտբոլի հավաքականը հաղթեց 3։0

    ՀՀ ֆուտբոլի հավաքականը հաղթեց 3։0

    ՀՀ ֆուտբոլի հավաքականը հաղթեց 3։0
    Հունիս 8, 2019 22:00 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի J խմբում անցկացրեց իր երրորդ հանդիպումը:

    Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Լիխտենշտեյնի հավաքականին: Արմեն Գյուլբուդաղյանցը կարողացել էր լավ պատրաստել մեր հավաքականին: Հայաստանի ընտրանին վստահ հաղթանակի հասավ 3-0 հաշվով:

    Հաշիվը շատ արագ բացվեց:

    Արդեն 2-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի հիանալի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը: Գրոհների տեղատարափը շարունակվեց ու կարողացանք ևս մեկ գոլ խփել:

    18-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո Ղազարյանը հարված կատարեց, որը հետ մղեց դարպասապահը, վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կարողացավ գոլով ավարտին հասցնել թիմակիցների սկսած գրոհը:

    Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ ունեինք առավելություն ու խաղավերջում հաշիվը դարձավ խոշոր: Գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ 3-0:

    Խաղավերջում հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ: Դաշտ ներխուժեց երկրպագու, որին փորձեցին դուրս բերել անվտանգության աշխատակիցները, այնուհետև մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը միջամտեց և լուսանկարվեց երկրպագուի հետ:

    Հավելենք, որ Հայաստանի ընտրանին վաստակում է առաջին 3 միավորը: Մեր ազգային թիմը պարտվել էր տանը Ֆինլանդիային և դրսում՝ Բոսնիա և Հերցեգովինային: J խմբում այս պահին Հայստանի հավաքականը 5-րդ տեղում է:


    Նման թեմաներ

    scroll to top