Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ գործադիրը որոշում կայացրեց լուծարել Ռուբեն Վարդանյանի հետ կապվող հիմնադրամը

    ՀՀ գործադիրը որոշում կայացրեց լուծարել Ռուբեն Վարդանյանի հետ կապվող հիմնադրամը

    ՀՀ գործադիրը որոշում կայացրեց լուծարել Ռուբեն Վարդանյանի հետ կապվող հիմնադրամը
    Սեպտեմբեր 14, 2018 12:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Գործադիրի հերթական նիստում քննարկվեց և որոշում կայացավեց  «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարել:  Հարցը ներառված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:  Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

    «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի  լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

    Ինչպես հայտնի է,  «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետեւանքով վճարվելիք տույժ):

     

    Նման թեմաներ

    scroll to top