Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ՀՀ ԿԲ-ն թողարկել է նոր արծաթե հուշադրամներ

    ՀՀ ԿԲ-ն թողարկել է նոր արծաթե հուշադրամներ

    ՀՀ ԿԲ-ն թողարկել է նոր արծաթե հուշադրամներ
    Սեպտեմբեր 14, 2018 16:06 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երևան-2800» արծաթե հուշադրամները:

    Ազգային դրամի 25 տարին 

    Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:

    Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և “25 ՏԱՐԻ” գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:

    Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը         5000 դրամ

    Մետաղը/հարգը                արծաթ 925

    Քաշը                               168,1 գ

    Տրամագիծը                      63,0 մմ

    Որակը                             պրուֆ

    Դրամաշուրթը                   հարթ, համարակալված

    Քանակը                           300 հատ

    Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

    Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

    Երևան-2800 

    Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:

    Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):

    Տեխնիկական չափանիշները

    Անվանական արժեքը         5000 դրամ

    Մետաղը/հարգը                արծաթ 925

    Քաշը                               168,1 գ

    Տրամագիծը                      63,0 մմ

    Որակը                             պրուֆ

    Դրամաշուրթը                   ատամնավոր

    Քանակը                           700 հատ

    Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

    Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

    Ծանուցում

    Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

    Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

    Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

    Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

    ՀՀ կենտրոնական բանկ

     

     

    Նման թեմաներ

    scroll to top