Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին

    ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին

    ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին
    Դեկտեմբեր 7, 2018 11:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ:

    Երևան Տոնավաճառ

    Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ և անկանխիկ վճարումների սպասարկումը:

    Դեկտեմբերի 8-ին աշխատող առևտրային բանկերի մասնաճյուղերի մասին լրացուցիչ կտեղեկացվի:


    Նման թեմաներ

    scroll to top